‘Բելգիայում խաղաղ ցույցը վերաճել է անկարգությունների’

978

Բելգիական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք Բրյուսելի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ կառավարության կոշտ տնտեսման քաղաքականության:

Խաղաղ ցույցը, որին մասնակցել է առնվազն 100 հազար մարդ, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով: Ցուցարարներն այրել են մի քանի ավտոմեքենաներ, քարեր ու հրկիզվող առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Բողոքի ցույցին, ի թիվս այլոց, մասնակցել են մետաղագործներ, նավահանգստի բեռնակիրներ և ուսուցիչներ, փոխանցում է BBC-ն:

Բելգիայի կառավարությունը մտադիր է բարձրացնել թոշակի տարիքը, սառեցնել պետական հիմնարկների աշխատավարձերը և կրճատել դրանց ֆինանսավորումը:

Արհմիությունները մտադիր են գործադուլ անցկացնել:

Այս ցույցը Բելգիայում ամենամարդաշատն էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Անկարգությունների արդյունքում տուժել է 14 մարդ, հաղորդել է Associated Press-ը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է արձակել բեն Լադենին վերացնող վճռորոշ կրակոցը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ չորս երկրներ շարունակում են վիզա տրամադրել Ղրիմի բնակիչներին ‘