‘Բելգիայում հետաքննում են համացանցում հայտնված լուսանկարները’

1126

Բելգիայի դաշնային ոստիկանությունը հետաքննում է Facebook սոցիալական ցանցում հայտնված լուսանկարները, որոնք, իրավապահների կարծիքով՝ վկայում են այն մասին, որ Բրյուսելի իսլամական ծայրահեղականները բելգիական Արդեններում մարզական ճամբար են հիմնել՝ մուսուլման երիտասարդներին մարզելու և Սիրիայում հակակառավարական ուժերի կողմում կռվելու նպատակով: Այդ մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

«Այդ լուսանկարները մտահոգիչ են: Այդ ամենը շատ նման է մարզական ճամբարի»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքն են մեջբերում լրատվամիջոցները:

Բրյուսելում այժմ ընթանում է 46 հոգու դատավարությունը, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու, մասնավորապես՝ Սիրիայի պատերազմում իսլամական վարձկանների հավաքագրելու մեջ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիան պատրաստվում է հոկտեմբերի 5-ի նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպինցի իսլամիստները սպառնում են սպանել գերմանացի պատանդին’