‘Բելգիայում ցմահ դատապարտյալին թույլատրել են էֆթանազիայի դիմել ‘

520

Բելգիայում դատարանը որոշել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Ֆրանկ Վան Դեն Բլեեկենը իրավունք ունի բժիշկների օգնությամբ վերջ տալ իր կյանքին, փոխանցում է BBC-ն:

80-ականներին բռնաբարության եւ սպանության համար դատապարտված մարդը տարբեր դատական ատյաններ հայցեր է ներկայացրել՝ պաշտպանելու համար իր կյանքը տնօրինելու իրավունքը:

Նա պնդել է, որ ի վիճակի չէ զսպել սեռական բռնության իր հակումները, դրա համար էլ երբեք ազատության մեջ չի հայտնվի:

Այս դատական ակտը Բելգիայի պատմության մեջ առաջինն է, որը վերաբերում է դատապարտյալի իրավունքներին:  Վան Դեն Բլեեկենը շուտով կտեղափոխվի հիվանդանոց, որտեղ տեղի կունենա էֆթանազիայի բժշկական գործողությունը, տեղեկացրել են նրա փաստաբանները:
Վան Դեն Բլեեկենը առաջին անգամ էֆթանազիա է պահանջել 2011-ին՝ վկայակոչելով իր անտանելի հոգեկան տառապանքները, սակայն Բելգիայի Էֆթանազիայի դաշնային հանձնաժողովը ցանկություն է հայտնել քննել նրա բուժման բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ միջոցին դիմելուց առաջ:  

Նախորդ հոդվածը‘Խիարի թարս բուսման մեխանիկան’
Հաջորդ հոդվածը‘Հրաբխի ժայթքման սպառնալիք Ֆիլիպիններում’