Բելգիան ուժեղ էր Լեհաստանից, Նիդեռլանդները՝ Ուելսից (տեսանյութ)

44

Ազգերի լիգայի A լիգայի չորրորդ խմբի չորրորդ տուրում Բելգիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում մրցեց Լեհաստանի հավաքականի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Նիդեռլանդների հավաքականը տանը խաղաց ուելսցիների հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Խմբի առաջատարը հոլանդացիներն են, որոնք վաստակել են 10 միավոր։ Բելգիան հետ է 3 միավոր։ Լեհաստանը 4 միավորով երրորդն է, Ուելսը վերջինն է՝ 1 միավոր։

Ազգերի լիգա․ լիգա, չորրորդ խումբ, չորրորդ տուր

Լեհաստան — Բելգիա՝ 0։1 (տեսանյութ)

Միշի Բատշուայի, 16

Նիդեռլանդներ — Ուելս՝ 3։2 (տեսանյութ)

Նոա Լանգ, 17, Կոդի Գակպո, 23, Մեմֆիս Դեպայ, 90+3 — Բրենան Ջոնսոն, 26, Գարեթ Բեյլ, 90+2, 11մց

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը պարտությունը կրեց՝ զիջելով Շոտլանդիային(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՆեմանյա Մատիչը միացավ «Ռոմային»