‘
Բելգիական ոստիկանությունը հետաքննում է Բրյուսելի արվարձանում գտնվող Քրեաբանության ազգային ինստիտուտի վրա հարձակման մանրամասները:
Անհայտ անձինք գիշերը ժամը 2:30-ի կողմերը ավտոմեքենայով խոյահարել են շենքի դարպասը և հրկիզել շինությունը, որտեղ լաբորատորիաներն են գտնվում: Հրդեհի պատճառով պայթյուն է տեղի ունեցել: Բարեբախտաբար՝ տուժողներ չկան, քանի որ գիշերային այդ ժամին շենքում ոչ ոք չի եղել:
Քննիչները համոզված են, որ դա միտումնավոր հարձակում է եղել, սակայն առայժմ ձեռնպահ են մնում ահաբեկչության հետ այն կապելուց: Ոստիկանությունն ավելի հակված է կազմակերպված հանցավորության մասնակցության վարկածին:
Փոխանցում է euronews-ը:
‘