‘Բեկենբաուերը Կլոպին հիանալի մարզիչ, մարդ և մեծ անհատականություն է համարում’

1152

‘

«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ իր ակումբը հետաքրքրված չէ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով, ով վերջերս հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիա»-ից հեռանալու մասին.

«Հուսով եմ` Կլոպը կմնա Բունդեսլիգայում: Բոլորը կդիմեն նրան, բայց ոչ` «Բավարիա»-ն, քանի որ մենք հիանալի մարզիչ ունենք, ի դեմս Գվարդիոլայի: Կլոպի ծառայուններից քչերը կհրաժարվեին: Հուսով եմ` նոր փորձությունը նրան սպասվում է Բունդեսլիգայում, քանի որ նա մեզ պետք է: Յուրգենը հիանալի մարզիչ է, մարդ և մեծ անհատականություն»,- Բեկենբաուերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Կրոս. «Մտադիր եմ «Ռեալում» դեռ երկար խաղալ»’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելլիին վիրավորել են 4 հազար անգամ’