‘
Մյունխենյան «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերն իր տպավորություններն է պատմել Աշխարհի առաջնությանը մասնակից հավաքականների խաղային մակարդակի մասին: Ֆրանցի ուշադրությունից չի վրիպել նաև Բրազիլիայի հավաքականը, ով քառորդ եզրափակչում կհանդիպի Կոլումբիայի ազգային հավաքականի հետ:
«Հավանաբար, Կոլումբիայի հետ խաղից առաջ բրազիլացիները պետք է վերանայեն իրենց խաղային փիլիսոփայությունը: Այս հավաքականի ֆուտբոլիստներից շատերն անհատականություններ են, և Բրազիլիան թիմային խաղ ցույց չի տալիս: Նրանք արդյունքի են հասնում առանձին խաղացողների անհատական վարպետության շնորհիվ: Սակայն աշխարհր չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար մեծ և վճռորոշ նշանակություն ունի բարձրակարգ թիմային խաղը», —Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում AS-ը:
‘