‘Բեկենբաուեր. «Գյոտցեն իրեն պատանու պես է պահում»’

1028

«Բավարիայի» նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել է մյունխենյան ակումբի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին.

«Գյոտցեն խաղադաշտում իրեն պատանու պես է պահում: Այս պահվածքն ավելի շատ բնորոշ է պատանիներին: Նման պահվածքը չի համապատասխանում «Բավարիային»: Ժամանակն է, որպեսզի նա հասունանա: Մարիոն Դորտմունդի «Բորուսիայում» ապացուցել է, թե ինչի է ընդունակ և մենք գիտենք, որ նա տաղանդավոր է»,- Sky-ին ասել է Բեկենբաուերը:

Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն, ընդհանուր առմամբ, մասնակցել է 44 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին ճանաչվել է Պրեմիերայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 16-ից կդադարեցնի ներքին մրցաշարերը ‘