‘
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: Կայզեր Ֆրանցը կարծում է, որ Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո թիմը չպետք է հրաժարվեր այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Շերդան Շաքիրին եւ Պյեր-Էմիլ Հյոնբերգը: Նրանցից առաջինը տեղափոխվել էր «Ինտեր» խաղային պրակտիկա ունենալու համար, իսկ երկրորդը վարձավճարով հանդես է գալիս «Աուգսբուրգում»:
«Այո, թիմի անհաջողությունները պայմանավորված են վնասվածք ունեցող ֆուտբոլիստներով, բայց չէ՞ որ ձմռանն էլ ակումբը ոչ անհրաժեշտաբար հրաժեշտ տվեց մի քանի ֆուտբոլիստների»,-Բեկենբաուերի խոսքն է փոխանցում «Sky» պարբերականը:
Հիշեցնենք, որ «Բավարիան», հերթական անգամ նվաճելով Գերմանիայի չեմպիոնի կոչումը, խոշոր՝ 0:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում. Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին:
‘