‘ Բեկենբաուեր. «Ինքս էլ մեծ հաճույքով կխաղայի Գվարդիոլայի ղեկավարությամբ»’

594

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ բարձր է գնահատում Խոսեպ Գվարդիոլայի տաղանդը:

««Բավարիան» նրա հետ պայմանագիր կկնքեր  մինչեւ նրա մարզչական կարիերայի ավարտը: Հուսով եմ՝ նա երկար կմնա մեր ակումբում: Մենք հաջող ընտրություն կատարեցինք նրա նշանակմամբ: Նա մեր թիմ բոլորովին նոր փիլիսոփայություն բերեց՝ գտնելով «տիկի-տակայի» ու «Բավարիայի» խաղի համադրությունը: Նա համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից կլինի: Գուցե հենց 5 տարի հետո էլ նա լինի լավագույնը: Ես ինքս էլ հաճույքով կխաղայի նրա ղեկավարությամբ»,- Կայզեր Ֆրանցի խոսքերն է  հաղորդում Sky-ը:

Նախորդ հոդվածը‘Հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին’
Հաջորդ հոդվածը‘ՏԿԱԻՆ. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’