‘
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ իր թիմում միշտ շատ լուրջ են վերաբերվել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
Ավելի վաղ մյունխենյան ակումբի ղեկավարման խորհրդի նախկին անդամ Հելմուտ Մարկվորտն ասել էր, որ ժամանակին Կլոպի թեկնածությունը դիտարկվել էր որպես թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հոյնկեսին փոխարինող, սակայն ընտրությունն ի վերջո կանգ էր առել ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վրա։
«Անկասկած, Կլոպը «Բավարիայի» համար միշտ արդիական թեմա է եղել։ Հարցն այն է, թե ինչքա՞ն երկար կմնա Գվարդիոլան «Բավարիայում»։ Ես հույս ունեմ, որ շատ երկար»,-ասել է Բեկենբաուերը։
Հիշեցնենք, որ Կլոպն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»։
‘