‘
Մյունխենյան «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը զուգահեռներ է անցկացրել Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և ներկայիս հարձակվող Լիոնել Մեսսիի միջև: Կայզեր Ֆրանցի կարծիքով՝ խոսքն այստեղ երկու հավասարազոր ուժերով ֆուտբոլիստների մասին է:
«Մարադոնայի և Մեսսիի համեմատությունը լրիվ տեղին է: Իր ժամանակին Մարադոնան բացառիկ ֆուտբոլիստ էր: Միևնույն ժամանակ՝ նույնն այսоր կարող ենք ասել Մեսսիի մասին: Երբ աշխարհի 1990 թվականի աշխարհի առաջնությունում մենք խաղում էինք արգենտինացիների հետ, Մարադոնայի դեմ անհատապես խաղում էր միայն Գվիդո Բուխվալդը: Սակայն չեմ կարծում, որ հիմա Մեսսիի դեմ նույն ձևով կգործեն. նրան պարզապես կվերցնեն ամուր շրջանի մեջ», — Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB).պաշտոնական կայքը:
‘