‘
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի տեղական տրիկոտաժի արտադրանքի գների հետագա աճի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Տոսպ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նրա խոսքով, գազի և էլեկտրաէներգիայի սակագների անցած տարվա բարձրացումն արդեն ստիպել է 3-4%-ով բարձրացնել ֆաբրիկայի արտադրանքի գները: «Էլեկտրաէներգիայի գների ցանկացած բարձրացում պակաս մրցունակ է դարձնում մեր արտադրանքը տեղական շուկայում: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է ինչ-որ կերպ աջակցի հայրենական արտադրողին»,- ասել է Բեկիրսկին: Նա նշել է, որ ներքին շուկան տարեցտարի սեղմվում է, այդ պատճառով ընկերությունը հույսը կապում է արտահանման հետ, սակայն արտահանումը դժվարանում է կայուն լոգիստիկայի և մատչելի վարկային ռեսուրսների բացակայության պատճառով: Նույն թուրքական կամ ինդոնեզական մրցակիցները հնարավորություն ունեն շատ ավելի էժան վարկեր ստանալ, քան Հայաստանում, և արտահանել առավել մատչելի լոգիստիկ սխեմայով, ասել է նա:
‘