‘Բեյբությանի ազատումը «ՍԱՍ գրուպի» ստուգումների հետ կապ չունի ‘

650

Լուրերը, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանն ազատվել է իր պաշտոնից «ՍԱՍ գրուպում» իրականացված ստուգումների պատճառով, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Փոփոխությունները կատարում ենք, որպեսզի ավելի նոր, ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրեր ընդունենք: Այս պահին նոր նշանակում պետք չէ, որովհետև ֆունկցիաների բաշխումները կատարվելու են: «ՍԱՍ գրուպի» հետ որևիցե կապ չունի»,- ասաց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են եղել, թե Բեյբությանին պաշտոնից ազատելը կապված է «ՍԱՍ գրուպում» իրականացված ստուգումների հետ: Ըստ լուրերի՝ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալը փայաբաժին ունի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, հագուստեղենի վաճառքով զբաղվող «Դեբենհամս» խանութների ցանցում, «Ռիվեր Այլնդում» և իր պաշտոնեական դիրքն օգտագործում էր սեփական գործերն առաջ տանելու համար։

Նախորդ հոդվածը‘Google-ը ցույց տվեց, թե ինչպիսի տեսք ունի «ինտերնետը ներսից» (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Միկան» Եվրոպայի գավաթում գրավեց 2-րդ տեղը’