‘Բեյլը անկասելի է’

654

2013 թվականին Անգլիայի Պրեմիեր լիգայի առայժմ լավագույն ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն է: Պարզապես ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում, ըստ էության միայնակ թիմին առաջ տանելով եւ թիմի համար կարեւորագույն միավորներ բերելով: Թերեւս այսօր լավագույնն է աշխարհում: Իհարկե, չհաշված Մեսիին: Հատկապես վերջին տուրերում Բեյլը առանց գոլ խփելու խաղադաշտից չի հեռանում, իսկ գոլերն էլ մեկը մյուսից գեղեցիկ են:

Ահա եւ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Տոտենհեմ» — «Նյուքասլ» հանդիպումը նորից դարձավ Բեյլի բենեֆիսը: Միանգամայն հավասար այս մրցավեճում որոշիչ եղավ ուելսցու բարձր կարգը: Բեյլը դարձավ դուբլի հեղինակ եւ հաղթանակ ապահովեց իր թիմին՝ 2:1: Նշենք, որ այժմ Բեյլը 13 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է, «Տոտենհեմն» էլ արդեն տասերորդ խաղն անընդմեջ պարտություն չի կրում, եւ գրեթե հավասար է ընթանում «Չելսիի» հետ՝4-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն. 26-րդ տուր

«Տոտենհեմ» — «Նյուքասլ»՝ 2:1

Գարեթ Բեյլ, 5, 78 – Յոան Գուֆրան, 24

Նախորդ հոդվածը‘Աստծո իշխանահաճո սպասավորները’
Հաջորդ հոդվածը‘Կիրակնօրյա աստղագուշակ’