‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի ծրագրում տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Մյունխենյան ակումբը Բեյլին տեսնում է որպես Արյեն Ռոբբենին փոխարինողի, սակայն 28-ամյա վալլիացին հասկացրել է, որ «Ռեալից» հեռանալու դեպքում չի տեղափոխվելու Բունդեսլիգա: Հարձակվողի համար առաջնային նպատակը ԱՊԼ տեղափոխվելն է:
ԱՊԼ-ում Գարեթին հավակնում է ՄՅՈՒ-ն, որը պատրաստ է նրա համար 100 մլն ֆունտ վճարել:
‘