‘Բեյլ.« Երբեմն ստիպված ես լինում նման հանդիպումներ անցկացնել, բայց ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվեց հաղթել»’

820

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել «Կորդոբա»-ի դեմ խաղի վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է «արքայական ակումբ»-ի` 2:1 հաշվով հաղթանակով, իսկ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել` մրցակցին հարվածելու համար:

«Խաղը դժվար ընթացք ունեցավ: Խաղադաշտն այնքան էլ լավ վիճակում չէր, բայց պայմանները նույնը` երկու թիմերի համար: Երբեմն ստիպված ես լինում նման հանդիպումներ անցկացնել, բայց ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվեց հաղթել:

Ես չեմ տեսել Ռոնալդուի հեռացման դրվագը: Այդ պատճառով որևէ բան ասել չեմ կարող: Բայց մենք արդեն խաղացել ենք առանց Քրիշտիանուի: Պահեստայինների երկար նստարան ունենք: Պետք է առաջ շարժվենք»,- Football Espana-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն կարող է խուսափել երկարաժամկետ որակազրկումից’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի հավաքականը կարող է գլխավորել Սերխիո Մարկարյանը’