‘Բեյլ. «Քննադատներին պատասխանել չեմ պատրաստվում»’

1005

Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չի պատրաստվում պատասխանել իրեն քննադատողներին:

«Քննադատներին պատասխանել չեմ պատրաստվում: Ես, ինչպես բոլորը, գիտեմ` ովքեր են ինձ շրջապատում, ինչի եմ ընդունակ: Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ, և անհաջող խաղին կարելի է պատասխանել միայն հաջորդ խաղում լավ հանդես գալով: Ես չեմ լսում, թե ինչ են մյուսները խոսում իմ մասին, փորձում եմ կենտրոնանալ խաղերի վրա և դրանցից հաճույք ստանալ»,-ասել է Բեյլը:

Նախորդ հոդվածը‘Միմյանց դեմ դուրս եկան Ջերարդի և Կարագերի թիմերը (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնտե. «Ես միշտ ջանացել եմ, երբեմն հասել եմ արդյունքի, երբեմն՝ ոչ»’