‘
Բեյրութի կենտրոնում, գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված թաղամասում, հոկտեմբերի 19-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, մի քանի քրիստոնեական և սուննի կուսակցություններ միավորող «Մարտի 14-ի շարժում» ընդդիմադիր կառույցի կենտրոնակայանից ոչ հեռու: Պայթյունի վայրին մոտ է նաև ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:Միջադեպի վայրում մի քանի հարյուր մետրանոց ծխի սյուն է բարձրացել: Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության, փրկարար և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ: Թե որն է եղել պայթյունի պատճառը, և արդյո՞ք կան տուժածներ՝ առայժմ հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պայթյունից վիրավորվել է մի քանի հոգի, հաղորդում է France-Presse գործակալությունը:
‘