‘Բեյրութում պայթյուն է որոտացել Իրանի դեսպանատան մոտ ‘

650

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանարապետության դեսպանատան մոտ: Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է հրթիռակոծման հետևանքով, սակայն այլ տվյալներով՝ դիվանագիտական առաքելության շենքի մոտ պայթել է մի ավտոմեքենա, հաղորդում է  Reuters-ը՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին: Այլ աղբյուրներ հայտնում են երկու պայթյունների մասին, որոնց հետևանքով, նախնական տվյալներով՝ զոհվել է յոթ մարդ, վնասվել  առնվազն վեց շինություն:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան հարավային Բեյրութում, որտեղ բնակվում են շիական «Հեզբոլլահ» շարժման հետևորդներ՝ Իրանի բնակչության ճնշող  մեծամասնության հավատակիցներ, փոխանցում է lenta.ru-ն:

Ավելի ուշ ИТАР-ТАСС-ը հաղորդել է, որ «Ալ-Մանար» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել են մահապարտ գրոհայինները, նրանցից մեկը մոտոցիկլետով է եղել, մյուսը փորձել է դեսպանատան պատին մոտեցնել ականապատված մեքմենան, սակայն գնդակահարվել է դեսպանատան պահապանի կողմից: Ըստ ոստիկանության փորձագետների՝ օգտագործվել է 100 կգ պայթուցիկ: Զոհերի թիվը, ըստ նորացված տվյալների, հասել է 19-ի, 60 հոգի վիրավորվել է, հաղորդել է լիբանանյան Կարմիր խաչը: 

Նախորդ հոդվածը‘Գազի և էլեկտրաէներգիայի դեմ ստորագրահավաքին չորս օրում միացել է 3000-ից ավելի մարդ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն և Ուկրաինան, հնարավոր է՝ պայմանագիր կնքեն գազի վերաբերյալ’