Բենզեմայի գործակալ․ Քարիմը կարող էր մասնակցել ԱԱ-ի 1/8 եզրափակիչին

363

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գործակալ Քարիմ Ջազիրին պատմել է, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ազդրի մկանային վնասվածք ստացած Բենզեման կարող էր պատրաստ լինել արդեն 1/8 եզրափակիչին, սակայն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ֆուտբոլիստին հետ չէր կանչել թիմ, հաղորդում է AS-ը։

«Ես Բենզեմայի բուժզննման նկարներով խորհրդակցեցի երեք մասնագետների հետ, որոնք հաստատեցին Բենզեմայի ախտորոշումը։ Նա կարող էր լավ մարզավիճակում լինել 1/8 եզրափակիչում եւ կարող էր առնվազն լինել պահեստայինների թվում։ Հարց է ծագում, թե ինչու Դեշամը Բենզեմային խնդրեց հեռանալ հավաքականից»,- ասել է Ջազիրին։

Աշխարհի առաջնությունից հետո Բենզեման հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Նախորդ հոդվածըՄասքն արձագանքել է 2023 թ․–ի մասին Մեդվեդևի կանխատեսմանը
Հաջորդ հոդվածըԱԱ․ Հայաստանի շախմատիստների արդյունքները 5 տուրից հետո