Բենզեման՝ «Ռեալի» լավագույն խաղացող

58

Ավարտվող մրցաշրջանում Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացող է ճանաչվել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ հպարտ եմ այս մրցանակի կապակցությամբ։ Գերազանց մրցաշրջան էր արդյունավետության եւ տիտղոսների տեսանկյունից»,- ասել է Բենզեման։

Այս մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Մայիսի 28-ին Փարիզում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը անգլիական «Լիվերպուլի» դեմ խաղում կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Նախորդ հոդվածըԻբրահիմովիչը վիրահատվել է եւ չի խաղա 7-8 ամիս
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն