‘
France Football-ը Ֆրանսիայի 2014թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» 26-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմային: Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան երկրորդն է, իսկ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը երրորդն է:
Բենզեման Իսպանիայի ընթացիկ առաջնության 13 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ Ֆրանսիայի հավաքականում աշխարհի առաջնության 5 խաղում՝ երեք գոլի հեղինակ:
‘