‘Բենզեման գոլ է խփում յուրաքանչյուր 69 րոպեն մեկ’

937

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այս մրցաշրջանում շատ վստահ խաղ է ցուցադրում: «Արքայական ակումբում» անցկացրած 20 խաղերի ժամանակ նա դարձել է 21 գոլի հեղինակ: Իսպանիայի առաջնությունում նա մասնակցել է 16 խաղերի ու խփել 17 գոլ: Եվս 4 գնդակ նա խփել է Չեմպիոնների լիգայի 4 խաղերում: Բենզեման գոլ է խփում յուրաքանչյուր 69 րոպեն մեկ, ինչի շնորհիվ դարձել է այս մրցաշրջանում Եվրոպայի ամենաարդյունավետ հարձակվողը:

Համեմատության համար նշենք, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալը», գոլ է խփում ամեն 77 րոպեն մեկ:

Նախորդ հոդվածը‘Պիկեն ստացել է Կատալոնիայի լավագույն մարզիկի մրցանակը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Էլ-Շարավին` «Ռոմա»-ի ֆուտբոլիստ’