Բենզեման Դեշամի օրոք չի խաղա Ֆրանսիայի հավաքականում

1572

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման այլեւս չի խաղա Ֆրանսիայի հավաքականում գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի օրոք, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Ազդրի մկանային վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունը բաց թողած Բենզեման մինչեւ եզրափակիչը վերականգնվել էր եւ կարող էր մասնակցել վճռական խաղին, սակայն չի ընդունել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը, քանի որ լարված հարաբերություններ ունի Դեշամի հետ։

54-ամյա ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն համագործակցությունը մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։

Դեշամը հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն (2016), աշխարհի չեմպիոն (2018), Ազգերի լիգայի հաղթող (2021) աշխարհի փոխչեմպիոն (2022)։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ն ամենաարդյունավետն է պատմության մեջ
Հաջորդ հոդվածըՀունաստանը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են անցկացրել