‘Բենզեման կերկարաձգի պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալ»-ի հետ’

2555

‘

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման առաջիկա մի քանի մրցաշրջանը նույնպես կանցկացնի Իսպանիայի մայրաքաղաքում:

Marca-ն հայտնում է, որ «արքայական» ակումբը ցանկանում է թիմում պահել 29-ամյա խաղացողին: Մադրիդյան ակումբի ղեկավարության կարծիքն այս հարցի շուրջ չի փոխվի նույնիսկ այն ժամանակ, եթե ակումբը գնի «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերը: Բենզեմայի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019 թվականին:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչ 2022 թվականը:

‘

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը «Բարսելոնա»-ին հայտնել է Կոուտինյոյի հրաժարագինը’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Քաղաք-քաղաքականություն»’