Բենզեման ու Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայից

271

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է Fichajes-ը։ Պատճառը շոգ կլիման է, հանդիպումներին երկրպագուների քիչ քանակը, ոչ հաջող խաղի դեպքում՝ երկրպագուների քննադատությունը։

2023-ի ամռանը «Ալ Իթիհադին» միացած Քարիմ Բենզեման հույս ունի վերադառնալ ֆրանսիական «Լիոն», որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ Նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Լիոնում»։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ալ Իթիհադի» հետ մասնակցել է 11 հանդիօպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվական։

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հույս ունի «Ալ Ահլիից» վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական ակումբներ։

Ֆիրմինոն նույնպես անցած ամռանն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ «Ալ Ահլիի» կազմում Ֆիրմինոն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՎիդալ․ Մխիթարյանը խաղում է, իսկ Ալեքսիսը` ոչ, դա խելագարություն է:
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի հետ