«Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում, հայտարարել է ֆուտբոլիստի փաստաբան Հյուգ Վիժյեն:
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» խաղացողն ատելության հաղորդագրություններ է ստանում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարությունից հետո: Պաշտոնյան Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողին մեղադրել էր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու համար:
«Նախարարի մեկնաբանությունները լուրջ հետևանքներ են թողել: Կարիմ Բենզեման սպառնալիքներ է ստանում Սաուդյան Արաբիայում: Ահաբեկչական կազմակերպությունների հետ` Բենզեմայի կապ ունենալու վերաբերյալ նախարարի հայտարարությունից հետո»,- RMC Sport-ը մեջբերում է փաստաբանի խոսքը:
Ավելի վաղ Կարիմ Բենզեման դատական հայց էր ներկայացրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի դեմ: