Բենզեման վերսկսել է մարզումները «Ալ Իթիհադում»

268

36-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման մոտ մեկ ամսվա բացակայությունից հետո վերսկսել է մարզումները Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիահադում», հաղորդում է ակումբի կայքը։

Ամանորյա արձակուրդից հետո Բենզեման ժամանակին չէր վերադարձել ակումբ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա Եվրոպա վերադառնալու տարբերակներ էր դիտարկում։

Բենզեմայի պայմանագիրը «Ալ Իթիհադի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

«Ալ Իթիհադում» Բենզեման մասնակցել է 20 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱԱ-2026-ի բացման խաղը կկայանա Մեքսիկայում, եզրափակիչը՝ ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածըՄեսսիի պահվածքը հիասթափեցրել է հոնկոնգյան ակումբի ներկայացուցիչներին