Բենզեման ցանկանում է ժամանակավորապես հեռանալ «Ալ Իթիհադից»

358

«Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությանը և ցանկանում է ժամանակավորապես հեռանալ թիմից, հաղորդում է AFP-ն։

Վերջին մեկ շաբաթը 36-ամյա ֆուտբոլիստի համար լարված է եղել քննադատության թիրախում հայտնվելու պատճառով։ «Ալ Իթիհադի» ղեկավարությունը Բենզեմային առաջարկել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի այլ ակումբ, սակայն «Ոսկե գնդակի» դափնեկիրը հրաժարվել է։ Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը հայտնել է, որ ճնշման պատճառով չի կարողանում ամբողջությամբ կենտրոնանալ «Ալ Իթիհադում» ելույթների վրա։

Կարիմ Բենզեման 2023 թվականի հուլիսին է տեղափոխվել սաուդյան ակումբ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 20 խաղի, դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըՏախտակի ձայնը. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Զենիթն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանին