‘Բենզեմա. «Ինձ համար պատմության լավագույն ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է»’

886

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող է համարում բրազիլացի Ռոնալդոյին:

«Երբ ես փոքր էի, ինձ շատ էր դուր գալիս Ռոնալդոյի խաղը: Ինձ համար նա լավագույն հարձակվողն ու ընդհանրապես լավագույն ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում:

Ես նայում էի Ռոնալդոյի տեսանյութերն ու փորձում կրկնել նրա հնարքները: Եթե անկեղծ ասեմ, ապա դժվարանում էի կրկնել նրա հնարքները, քանի որ դրանք բավականին բարդ էին»,- Bwin-ի հետ հարցազրույցում ասել է Բենզեման:

Նախորդ հոդվածը‘Պլատինի.«Եթե մեղավոր լինեի, խայտառակությունից թաքնվելու համար կմեկնեի Սիբիր»’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ.«Շուտով Մոուրինյոյին կտեսնեք նոր ակումբում»’