‘Բենզեմա. Սոլարին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պետք է մնա թիմի ղեկին’

1008

«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սանտիագո Սոլարիին:

«Իհարկե ցանկանում եմ, որ Սոլարին մնա թիմի ղեկին: Ինչու՞ ոչ: Ամեն ինչ կարգին է նրա գլխավորությամբ: Չէի ցանկանա, որ նա 2-3 ամիս աշխատեր և հեռանար: Դա լուրջ չէ: Սոլարին հիանալի մարզիչ է, և կարծում եմ՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պետք է մնա թիմում: Նրա հետ ավելի ինքնավստահ ենք զգում և պատրաստ են խելահեղ մրցակցությանը»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրում «սերուցքայիններ»-ը 5:0 հաշվով ջախջախել էին «Վիկտորիա Պլզեն»-ին:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Times. Լոնդոնը ԵՄ-ից պահանջում է պատժացուցակում ընդգրկել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարությանը’