Բենզեմա. «Սուպերգավաթը «Բերնաբեու» վերադարձնելու համար ամեն ինչ կանենք»

166

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ նշել է, որ թիմը հաղթանակի համար կանի հնարավոր ամեն ինչ։ 

«Մեզ համար տարիքը գոյություն չունի. Մենք երիտասարդ ենք… Գլխավորն այն է, որ խաղադաշտում և դրանից դուրս քրտնաջան աշխատում ենք ինքներս մեզ վրա։ Նայում եմ «Ռեալի» կազմն այս մրցաշրջանում և տեսնում եմ շատ լավ թիմ։

Այն ճանապարհը, որը մենք հարթել ենք մինչև այստեղ, հեշտ չէր: Մենք պետք է պայքարեինք յուրաքանչյուր խաղում: Բայց այն, ինչին մենք հասել ենք, երազանք էր:

Հանդիպումը շատ պատասխանատու է, բայց մենք պատրաստ ենք և Սուպերգավաթը «Բեռնաբեու» վերադարձնելու համար ամեն ինչ կանենք»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածըՀրամանագիր զորացրում կատարելու մասին
Հաջորդ հոդվածըԶախարովա․ ՄԱԳԱՏԷ-ի այցը ԶԱԷԿ արգելելն անպատասխանատու քայլ է