‘Բենզինի գինը նվազել է 1 լ դիմաց 10 դրամով’

3526

ԱրմԻնֆո-ի դիտարկման տվյալների համաձայն, հունվարի 25-ից նավթամթերքի գները Հայաստանում նվազել են 1 լ դիմաց 10 դրամով: Սա գների արդեն երկրորդ անկումն է այս տարի:

Այսօր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրն արժե 500 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1 լ` 470 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»` 450 դրամ, դիզելային վառելիքի 1լ գինը`  450 դրամ: Չի փոփոխվել միայն եվրոդիզելի գինը՝ 480 դրամ 1 լիտրի համար:

Նշենք, որ բազմաթիվ տնտեսագետների կարծիքով Հայաստանում նավթամթերքի գները անհամաչափ են նվազում համաշխարհային շուկայում նավթի գնի հետ համեմատ: Այս հանգամանքը մասնագետները պայմանավորում են Հայաստանում նավթամթերքի շուկայում գործող մենաշնորհով:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Յան Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին’