‘
«Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
57-ամյա մասնագետը դժգոհ է ակումբի տրանսֆերներից և ԱՊԼ-ի այլ ակումբներում աշխատելու տարբերակներ է ուսումնասիրում:
Բենիտեսը կարող է գլխավորել «Վեսթ Հեմ»-ը, եթե լոնդոնյան ակումբը հեռացնի խորվաթ մասնագետ Սլավեն Բիլիչին:
Իսպանացի մարզիչը գրեթե կորցրել է «Նյուքասլ» սեփականատեր Մայկ Էշլիի նկատմամբ վստահությունը և իր աշխատանքը երկարաժամկետ նախագիծ չի համարում:
‘