‘Բենիտեսը հաստատել է, որ Լեմպարդն ու Քոուլը կարող են հեռանալ «Չելսիից»’

592

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է այն տեղեկությունները, որ թիմի պաշտպան Էշլի Քոուլը եւ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հաջորդ ամռանը կարող են լքել ակումբը:

«Կարծում եմ, դա այդպես է: Ես այժմ չեմ տիրապետում ողջ տեղեկատվությանը, ճիշտ չէր լինի խոսել այդ մասին, քանի դեռ ընդամենը յոթ ամսվա պայմանագիր ունեմ»,- Բենիտեսի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նշենք, որ Քոուլի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, իսկ Լեմպարդով` չինական եւ ամերիկյան մի շարք ակումբներ:

Նախորդ հոդվածը‘Ծովինար Նազարյանը՝ ԵՊՀ դասագրքի մասին. Սա ուսանողի, ընդհանրապես՝ մարդու զոմբիացման ամենաուղիղ ճանապարհն է’
Հաջորդ հոդվածը‘Doctor House-ը վերադառնում է հեռուստաէկրան՝ այս անգամ ծովահենի կերպարով’