‘
Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նշել է, թե ինչու է մինչեւ մրցաշրջանի ավարտը թիմը վստահել Բենիտեսին:
«Ակումբի սեփականատերն ու վարչությունը համարում են, որ ի դեմս Բենիտեսի մենք ձեռք ենք բերել բարձրակարգ մարզիչի, որը կարող է գալ եւ մեր նպատակների իրագործման ուղղությամբ անհապաղ գործի անցնել»,- նշված է լոնդոնցիների պաշտոնական կայքում:
Առաջիններից մեկը Բենիտեսի նշանակմանը արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն. «Ես երբեք չեմ ուրախանում, երբ մարզիչն իր աշխատանքը կորցնում է: Իմ նախկին ակումբներին ես միշտ ամենալավն եմ մաղթում, այդ իսկ պատճառով հաջողություն եմ ցանկանում Բենիտեսին»,- ասել է Մոուրինյոն:
‘