‘Բենիտեսը չի ցանկացել համեմատել «Բարսելոնայի» և «Ռեալի» հարձակվողներին’

839

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկացել իր թիմի հարձակման BBC եռյակը (Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Ռոնալդու) համեմատել «Բարսելոնայի» MSN եռյակի (Մեսսի, Սուարես, Նեյմար) հետ:

-Ես չեմ ցանկանում համեմատություններ անցկացնել: BBC եռյակն ակումբի պատմության լավագույն հարձակումն անվանելն անարգալից կլինի այն ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր նախկինում հանդես են եկել «Ռեալում»: Իհարկե, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու եռյակը բացառիկ է, բայց տարբեր պատճառներով այս մրցաշրջանում նրանք միասին շատ քիչ են խաղացել,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «Football-Espana»-ից:

Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն  հայտարարել էր՝ MSN եռյակը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Ես չեմ լսել, որ իմ թիմից որևէ մեկը խոսի չեմպիոնության մասին»’
Հաջորդ հոդվածը‘Կապելոն չի բացառել «Ռոման» գլխավորելու տարբերակը’