‘Բենիտեսի համար փողն ակումբից կարեւոր էր’

843

Անգլիական «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին շահամոլության մեջ է մեղադրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից չինական «Դալյան Իֆան» տեղափոխված իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին։

«Բենիտեսի համար փողն ակումբից կարեւոր էր։ Նա ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ վերցրեց գումարը եւ մեկնեց Չինաստան։ Ես հիասթափված եմ նրանից։ Եթե նա վերադառնար «Ռեալ» կամ գլխավորեր Պրեմյեր լիգայի առաջատար վեց ակումբներց մեկը, ես կհասկանայի։ Բայց նրա համար խնդիրը միայն փողն էր, ինչի մասին նա պետք է հենց սկզբից ասեր։ Ես ցանկանում էի նրան պահել։ Նա պահանջեց աշխատավարձի բարձրացում 1․5 անգամ։ Ես կարծում եմ՝ նա գնաց այլ քայլին, քանի որ գիտեր մերժման մասին։

Նա գերազանց աշխատանք կատարեց։ Մենք քննարկել ենք պայմանագրի երկարաձգումը 8 տարով, բայց հիմա եմ հասկանում, որ նա այն ժամանակ արդեն ամեն ինչ որոշել էր չինացիների հետ»,- Էշլիի խոսքը մեջբերում է DailyMail-ը։

Չինաստանում Բենիտեսը կստանա տարեկան 12 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն համաձայն է Նեյմարին փոխանակել «Բարսելոնայի» 2 խաղացողների հետ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» 72 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի կոտդիվուարցի հարձակվողի համար’