‘Բենիտես. «Պելեգրինին շատ լավ մարդ է եւ մարզիչ, Գվարդիոլայի տեղափոխությամբ դա չի փոխվի»’

978

 

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք է հայտնել, որ «Բավարիայի» մարզիչ Խոսեփ Գվարդիոլան ավելի մեծ հաջողությունների կհասնի Անգլիայում: Գվարդիոլան պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ, եւ մրցաշրջանի ավարտին կգլխավորի Քաղաքաբնակների թիմը:

«Պելեգրինին շատ լավ մարդ է եւ մարզիչ, Գվարդիոլայի տեղափոխությամբ դա չի փոխվի: Ես շատ եմ հարգում Մանուելին, նա «Սիթիի» հետ մի քանի տիտղոս է շահել: Եկեք դա չմոռանանք:

Գվարդիոլայի հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ: Նրա հետ զրույցից հետո ես ապշել էի: Նա հրաշալի տեղեկացված է մարզչական աշխատանքի մասին, հրապուրված է դրանով: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է, որովհետեւ նա աշխատամոլ է եւ գիտի, թե ինչպես հաջողության հասնել: Կարծում եմ՝ նա Անգլիայում էլ ավելի մեծ հաջողությունների կհասնի»,- ասել է Բենիտեսը:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Առանց Բենիտեսի խոսքերի էլ շատ աշխատանք ունեմ»’
Հաջորդ հոդվածը‘ Ինչո՞ւ էր դադարեցվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Բայերի» միջեւ խաղը ‘