Բենքսիի «Սերն աղբարկղում» նկարը վաճառվել է ռեկորդային 16 մլն ֆունտով

671

Բենքսիի աշխատանքը, որը համարյա թե ինքնաոչնչացել էր 2018 թ․ նկարի շրջանակի մեջ տեղադրված շրեդերի (թուղթ մանրացնող մեքենա) օգնությամբ, Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 16 մլն ֆունտով։

Սկզբում այդ նկարը կոչվում էր «Փուչիկով աղջիկը», բայց երբ անցյալ տարվա հոկտեմբերին Լոնդոնի  Sotheby’s աճուրդում նկարի մի մասը մանր շերտերի էր կտրտվել շրջանակի մեջ հմտորեն տեղադրված շրեդերի օգնությամբ, վերանվանվել էր «Սերն աղբարկղում»։

Ներկայիս գինը, որը ներառում է նաև գնորդի միջնորդադրամը, կազմում է 18 մլն ֆունտ (ավելի քան 25 մլն դոլար), ինչն էապես գերազանցում է Բենքսիի նախորդ աշխատանքների արժեքը՝ 16,8 մլն ֆունտ։

Աճուրդավար Օլիվեր Բարքերը հաղորդել է, որ նկարի գինն աճուրդում երկուսուկեսից թռել է տասը միլիոնի հաշված րոպեների ընթացքում, իսկ Sotheby’s աճուրդի տան տնօրեն Ալեքս Բրանզիկի խոսքով՝ շրեդերով արված հնարքը «ոչ այնքան ոչնչացրել է արվեստի գործը, որքան որ ստեղծել է նորը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՁերբակալել են 15-ամյա պատանու սպանության մեջ կասկածվողներին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմը կրակել է Երասխ գյուղի և հայկական դիրքերի ուղղությամբ