‘Բեն Արֆան դատի է տվել ՊՍԺ-ին’

1660

Փարիզի ՊՍԺ-ից ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան եւ նրա փաստաբանը դիմել են Ֆրանսիայի պրոֆեսոնալ լիգայի իրավաբանական հանձնաժողովին՝ աշխատավարձ ու պարգեւավճարներ չստանալու հարցով, գրում է Le Parisien-ը:

31-ամյա ֆուտբոլիստը գաստրոէնտերոլոգից տեղեկանք է ներկայացրել, սակայն ակումբը չի հավատացել նրան եւ հրաժարվել է վճարել:

Այս մրցաշրջանում Բեն Արֆան ՊՍԺ-ի կազմում չի խաղում թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ կոնֆլիկտի պատճառով: Ավելլի վաղ նա հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում հեռանալու է ֆրանսիական ակումբից:

Ֆրանսիացի կիսապաշտպան 2016-ի ամռանը «Նիցայից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել 33 հանդիպում եւ խփել 4 գոլ։

Նախորդ հոդվածը‘Դավիդ Յուրչենկո. Ցանկանում եմ խաղալ հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Եղիսաբեթ II-ը ուզում է որդուն զիջել Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնը’