‘Բեռլինալեի մրցանակային ծրագրում ընդգրկված ֆիլմերը’

1050

Բեռլինի կինոփառատոնի մրցանակային ծրագրում կցուցադրվեն ամերիկյան ռեժիսոր Սթիվեն Սոդեբերգի «Կողմնակի էֆեկտները» եւ իրանցի Ջաֆար Փանահիի «Փակ վարագույրը»: Այդ նկարներն ընդգրկվել են Բեռլինալեի ընդլայնված ծրագրում: Մրցանակային ծրագրի մասնակիցների նախնական ցուցակը հրապարակվել է 2012-ի դեկտեմբերին:

Բացի դրանից, Բեռլինի կինոփառատոնի մրցանակների համար կպայքարեն թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Թոմաս Արսլանի «Ոսկին», ամերիկացի Ֆրեդերիկ Բոնդի «Չառլի Քանթրիմենի անխուսափելի մահը», ֆրանսիական «Կամիլ Կլոդել 1915» եւ «Իմ ճանապարհին» ֆիլմերը, բոսնիացի ռեժիսոր Դանիս Տենովիչի «Երկաթե ջեբկիրի կյանքից մի դրվագը», ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի համատեղ արտադրության «Միանձնուհին»:

63-րդ Բոռլինալեն տեղի կունենա 2013-ի փետրվարի 7-ից 17-ը: Փառատոնի ժյուրիի նախագահը կլինի հոնգկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայը: Նրա «Մեծ վարպետը» աշպատանքը կցուցադրվի կինոփառատոնի բացմանը: 

Նախորդ հոդվածը‘Լիտվական ընկերությունը ներողություն է խնդրել «Սովետական» ապրանքանիշը գովազդելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը:’