ԳԴՀ փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը կտրականապես դեմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործմանը՝ հայտարարելով, որ դա կնշանակի «Եվրոպայում և Գերմանիայում սպիտակ դրոշ բարձրացնել»։
ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում Հաբեկը պարզաբանել է, որ խողովակաշարի շահագործումը ոչինչ չի փոխի։
«»Հյուսիսային հոսք-2»-ի թողարկումը, ակնհայտորեն, տարբերակ չէ։ Չի կարելի ավելի մեծացնել կախվածությունը ռուսաստանյան գազից»,- ընդգծլ է նա՝ պնդելով, որ այդ դեպքում կնշանակի, որ «Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ խախտել պատժամիջոցները»։
«Դա կնշանակի սպիտակ դրոշ բարձրացնել Գերմանիայում և Եվրոպայում։ Մենք չպետք է դա անենք»,- շեշտել է Հաբեկը՝ հավելելով, որ «Գերմանիան ուժեղ պետություն է»։ Ուստի Գերմանիան պետք է «այլընտրանքներ փնտրի ՌԴ-ի գազի մատակարարումներին և տնտեսող լինի»։
Փոխանցում է tass.ru-ն։