‘Բեռլինյան համալսարանում նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկությունը ճիշտ չի եղել’

573

Գերմանական ոստիկանությունը հայտարարել է, որ նախօրեին Բեռլինի տեխնիկական համալսարանում ուսանողներից մեկի կողմից կազմակերպված պայթյունի մասին լուրերը չեն համապատասխանել իրականությանը, հայտնում է Focus լրատվականը:

Իրականում հեռացված ուսանողն, այնուամենայնիվ, համալսարան է եկել և վեճի բռնվել դասախոսի հետ: Վերջինիս տարօրինակ է թվացել երիտասարդի ձեռքի անսովոր պայուսակը: Ինչպես տեղեկացնում է Bild լրատվականը, դասախոսը ոստիկանություն է կանչել, որից հետո կրթական հաստատության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական ջոկատներ և այլ արտակարգ ծառայութունների աշխատակիցներ են հավաքվել:

Ուսանողին, համենայն դեպս, ձերբակալել են: Քննիչներն աշխատում են նրա հետ: Համալսարանում իրավիճակը հանդարտվել է:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ի «առաջամարտիկները»’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական ֆերմայում բռնկված հրդեհի պատճառով 86 ուղտ է զոհվել’