‘Բեռլինում կքննարկվի սիրիացի փախստականների հարցը’

804

Մի շարք պետությունների արտաքին գործերի նախարարներ եւ տասնյակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր հանդիպում են Բեռլինում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը:

Հանդիպման հիմնական հարցերից մեկը Լիբանանում ստեղծված իրավիճակն է. հարեւան Սիրիայից Լիբանան են արտագաղթում ինչպես բազմաթիվ սիրիացի փախստականներ, այնպես էլ մի շարք ռադիկալ իսլամիստներ:

Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը հայատարարել է. «Մենք կարծում ենք, որ փախստականների խնդիրը Լիբանանի համար այսօր ամենակարեւոր եւ ամենավտանգավոր խնդիրներից մեկն է»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ սիրիացի փախստանների հարցը, անկասկած, ամենաբարդն է Լիբանանի համար, եւ Գերմանիան այս հարցում հայտնում է իր աջակցությունը:

Նշենք, որ երկուշաբթի օրը լիբանանյան բանակը ավարտել է Տրիպոլիում զինյալերի վերացման իր գործողությունները: «Ջեբհատ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների ծայրահեղականները երեք օրվա ընթացքում իրենց ձեռքի տակ էին վերցրել շրջաններից մի քանիսը: 

Նախորդ հոդվածը‘Հրաժարական է տվել ԼՂՀ գլխավոր դատախազը’
Հաջորդ հոդվածը‘Լևանդովսկի. «Բորուսիան վաղ թե ուշ կլուծի իր խնդիրները և դարձյալ կդառնա մրցունակ թիմ»’