Բեռլինում ներկայացվեցին Եվրո-2024-ի բրենդը, լոգոն եւ կարգախոսը

134

Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում ներկայացվել են Եվրո-2024-ի բրենդը, լոգոն եւ կարգախոսը․ «Միավորված ենք ֆուտբոլով, միասնական ենք Եվրոպայի հենց սրտում»։

Լոգոն կազմված է ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցիացիաների դրոշներից, Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնի տանիքի տեսքով, կենտրոնում Անրի Դելոնեի հայտնի գավաթն է, որի շուրջ 24 գույնի զոլեր են, որոնք խորհրդանշում են եզրափակիչ մրցաշարի 24 մասնակիցներին։

Եվրո-2024-ը կանցկացվի Բեռլինում  («Օլիմպիաշտադիոն»), Դորտմունդում («Սիգնալ Իդունա Պարկ»), Դյուսելդորֆում («Մերկուր Շպիլ Արենա»), Ֆրանկֆուրտում («Կոմերցբանկ Արենա»), Գելզենկիրխենում («Ֆելտինս Արենա»), Համբուրգում («Ֆոլկսպարկշտադիոն»), Քյոլնում («ՌայնԷներգիՇտադիոն»), Լայպցիգում («Ռեդ Բուլ Արենա»), Մյունխենում («Ալյանց Արենա») եւ Շտուտգարտում («Մերսեդես-Բենց Արենա»)։

Նախորդ հոդվածը«Комсомольская правда»-ն փակում է իր ներկայացուցչությունը Բելառուսում
Հաջորդ հոդվածըՄարկ Ցուկերբերգի համար շաբաթն ահավոր էր