Բեռլինի իրավապահ մարմինները ավելի քան 200 գործերի հետաքննություն են անցկացնում՝ ռուսախոսների դեմ հանցագործությունների վերաբերյալ, չորեքշաբթի հաղորդել է Der Tagesspiegel թերթը՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցչին։
Ըստ այդմ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուց ի վեր՝ Բեռլինում հետաքննվում է 206 նման միջադեպ։ Նշվում է, որ խոսքն առաջին հերթին այնպիսի հակաօրինական գործողությունների մասին է, ինչպես սպառնալիքները, վիրավորանքները և գույքը փչացնելը։ Բացի այդ, որոշ դեպքերում առկա են բռնության գործողություններ։
Նշվում է նաև, որ ապրիլի սկզբների դրությամբ Գերմանիայի մայրաքաղաքում հինգ գործ է հարուցվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները պաշտպանելու փաստով, մասնավորապես՝ ՌԴ-ի հատուկ գործողության պաշտպանության խորհրդանիշը դարձած լատինական Z տառի հրապարակային կիրառմամբ։
Փոխանցում է tass.ru-ն։