‘
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի կասկածում են վերջերս ընթացող նախընտրական արշավի ժամանակ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ:
Մասնավորապես, քաղաքագետները կարծում են, որ նույնիսկ հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերը իրականացվել էր ավելի շատ ձայն ապահովելու համար: Այդ տրանսֆերի շնորհիվ Բեռլուսկոնին ընտրարշավի ժամանակ ավելի հաճախ էր հայտնվում հեռուստաէկրաններին:
«Նա բավական գրագետ էր գործում: Հաշվի առնելով, որ նա նախկինում երբեք չէր կատարում իր խոստումները, նման ակտիվությունը բավական անսովոր քայլ էր»,- նշում է Հռոմում Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ուոթսոնը:
Նշենք, որ նախօրեին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում Բեռլուսկոնիի ղեկավարած աջ կենտրոնամետ կուսակցությունը հավաքեց ձայների 29,1 տոկոսը եւ գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ձախ կենտրոնամետ կուսակցությանը (29,5 տոկոս):
‘