Բեռլուսկոնին «ինքնաքննադատական» անեկդոտ է պատմել

277

 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին TikTok սոցիալական ցանցում անեկդոտ է պատմել։

«Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչում է ինքնաթիռը, որի մեջ են Ջո Բայդենը, Վլադիմիր Պուտինը, Սիլվիո Բեռլուսկոնին, Հռոմի պապը և նրա երիտասարդ օգնականը։ Շուտով օդաչուները հասկանում են, որ սխալմամբ քիչ վառելիք են լիցքավորել, և մի քանի րոպեից ինքնաթիռը կընկնի։ Պարզվում է, որ հինգ ուղևորի համար ընդամենը չորս անկարգել (պարաշյուտ) կա։

Ջո Բայդենը վերցնում է առաջինn ու ասում․ «Սա իմն է, որովհետև ես Արևմուտքում ամենաազդեցիկ մարդն եմ»։ Պուտինը վերցնում է երկրորդը և ասում․»Սա իմն է, որովհետև ես ամենաազդեցիկ մարդն եմ Արևելքում»։ Սիլվիո Բեռլուսկոնին վերցնում է երրորդը և ասում․ «Ես սա վերցնում եմ, որովհետև բոլորն էլ գիտեն, որ ես ամենախելացի քաղաքական գործիչն եմ աշխարհում»։ Այդ ժամանակ Հռոմի պապի երիտասարդ օգնականը վեհափառին է պարզում անկարգելը, բայց նա հրաժարվում է՝ ասելով․ «Չէ, շնորհակալ եմ, ես ծեր եմ, երջանիկ ու երկար կյանք եմ ապրել։ Դո՛ւ վերցրու»։

Բայց օգնականն ասում է․ «Երկու հատ է մնացել, որովհետև «աշխարհի ամենախելացի քաղաքական գործիչը» դուրս թռավ իմ ուսապարկով»։

Բեռլուսկոնին անեկդոտների հայտնի սիրահար է։ 85-ամյա քաղաքական գործիչը հինգշաբթի գրանցվել է TikTok-ում, որպեսզի գրավի ընտրողների ուշադրությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններից առաջ։ Նրա առաջին տեսագրությունն արդեն հինգ միլիոնից ավելի դիտում  է հավաքել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը կարող է կրկին առաջադրվել
Հաջորդ հոդվածըԿրակել են ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ